Իրանի նախագահ Հասան Ռոհանին իսլամական պետություններին կոչ Է արել դուրս գալ ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանությունից եւ կրճատել կախվածությունը դոլարից: Օժանդակ միջոցներից մեկը կարող Է դառնալ միասնական գաղտնարժույթի ստեղծումը, որը կօգնի գործարքներ կատարել՝ շրջանցելով ԱՄՆ-ի տնտեսական սահմանափակումները:
«Իսլամական աշխարհը պետք Է մշակի միջոցներ ամերիկյան դոլարի գերիշխանությանը եւ ԱՄՆ-ի ֆինանսական ռեժիմին դիմակայելու համար»,- Մալայզիայում իսլամական երկրների գագաթնաժողովում հայտարարել Է Ռոհանին՝ առաջադրելով պետությունների տնտեսությունների մերձեցման մի շարք նախաձեռնություններ, որոնց թվում Է միասնական գաղտնարժույթի ստեղծումը:
Իրանի նախագահի առաջարկությանը հավանություն են տվել սոսկ Մալայզիայի իշխանությունները: Երկրի վարչապետ Մահաթիր Մոհամադն ասել Է, որ ընդհանուր թվային արժույթը կարող Է ստեղծել դոլարի այլընտրանք:Գագաթնաժողովի մյուս մասնակիցները, մասնավորապես, Կատարը, Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան գաղափարին ավելի զուսպ են վերաբերվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանրապես հանդես Է եկել միասնական գաղտնարժույթի դեմ:
Աղբյուրը՝ armenpress.am