տուն Քաղաքական Հայաստան Ինչպես կհարկվեն մաշված և նորակառույց բնակարանները

Ինչպես կհարկվեն մաշված և նորակառույց բնակարանները

426
0
????????????????????????????????????

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։

Գույքային հարկման նոր ձևաչափը բազմաթիվ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Եվ դրանց պարզաբանումը լրատվամիջոցների և օրենքի նախագծի հեղինակների ուշադրության կենտրոնում է:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ նախկինում բնակարան ունեցողների 60 տոկոսը գույքահարկ չեն վճարել, որովհետև ընդգրկված են եղել 3 միլիոնի շեմը չգերազանցողների ցանկում:

Իմքայլական պատգամավորն անդրադարձավ ոչ միայն բնակարանների հարկման շուկայական արժեքին, այլ նաև բազմաբնակարան շենքերի և սեփական տների ամորտիզացիային, մաշվածությանը:

«Շուկայական արժեքից բացի կա նաև ամորտիզացիայի գործակից: Ինչքան բնակարանը հին է, այնքան իր կադաստրային արժեքը պակասում է: Եթե տունը վաթսուն տարեկան է, ապա նորակառույցի նման նույն արժեքով չի հարկվելու»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Հայկ Մագոյան