տուն Քաղաքական Հայաստան Ինչպես կարող են իրավաբանական անձը և ԱՁ տնտեսվարողները օգտվել աջակցությունից

Ինչպես կարող են իրավաբանական անձը և ԱՁ տնտեսվարողները օգտվել աջակցությունից

386
0

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքով չեզոքացման երրորդ միջոցառման նպատակն է տնտեսվարողների համար ստեղծել ֆինանսական միջոցներ այս պայմաններում իրենց գործունեությունը շարունակելու համար:

Այս միջոցառման շահառու են հանդիասանում ՀՀ տարածքում ստեղծված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

Միջոցառման շրջանակում օժանդակություն տրվում է վերը նշված տնտեսվարողներին՝ բանկերի միջոցով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրմամբ:

Վարկը տրամադրվում է 36 ամիս` մինչև 2023  թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումների աջակցման կենտրոնը միջոցառմանը ցանկություն հայտնած անձանց հետ կնքում են ֆինանսական գործակալության պահանջներին համապատասխան պայմանագիր:

Պետք է ուշադիր լինել հատկապես այն հանգամանքին, որ միջոցառումից օգտվել ցանկացող անձը պետք է ունենա ՀՀ 1 միլիարդ դրամի չափով կապիտալ:

Եթե դիմած անձի փաստաթղթերում կամ Հարկային մարմնում լինեն ոչ բարվոք տվյալներ, ապա տվյալ դիմորղի մասնակցությունը ծրագրին կմերժվի:

Շահառուն ՆԱԿ-ին արտոնյալ վարկավորման որոշման ծանուցումը ներկայացնելուց հետո, մեկ այլ ֆինանսական կազմակերպության մասին տեղեկություն է հաղորդում, որից ցանկանում է իրականացնել վարկի սպասարկումը:

Ֆինանսական կազմակերպության ընտրության վերաբերյալ Շահառուի հաստատումն ստանալուց հետո և նրան առնչվող երաշխավորության պայմանագիրն ստորագրելուց հետո ՆԱԿ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և տվյալ ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում այդ տվյալները:

Տինանսական կազմակերպությունը ծանուցումն ստանալուց հետո Շահառուի հետ կնքում է վարկավորման պայմանագիր կամ ՆԱԿ-ին և Շահառուին ներկայացնում է  հրաժարվելու պատճառների մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տվյալների ստացումից հետո`ոչ ավելի ուշ, քան երկու օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպություն են փոխանցվում արտոնյալ վարկավորման համար անհրաժեշտ միջոցները:

Արտոնյալ վարկը շահառուին տրամադրվում է բացառապես անկանխիկ եղանակով` միջոցառման սահմանված ծախսային ուղղություններով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակը մեկ իրականացնում է մշտադիտարկում, որպեսզի համոզվի, որ տրամադրված միջոցները ծառայում են համապատասխան նպատակին:

Հայկ Մագոյան