տուն Հասարակություն Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը

Ինչպես կարելի է Հայաստանում կանգնեցնել կորոնավիրուսի թափը

229
0
covid

SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու համար Հայաստան ժամանած ռուսաստանցի բժիշկներն այստեղ են գտնվում կամավոր հիմունքներով` սեփական արձակուրդների հաշվին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բուժաշխատողներին Հայաստան ուղարկելու միջոցառման նախաձեռնող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թիվ 4 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը։

Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին

Հունիսի 21-ին Ռուսաստանից առաջին չվերթով հինգ մասնագետ է ժամանել Հայաստան։ Խմբի մի մասը կգնան մարզային բուժկենտրոններ, մյուս մասն աշխատանքի կանցնի Երևանում։ Ժամանած բժիշկների թվում են մի քանի ռեանիմատոլոգներ և թոքաբույժ` Նատալյա Վոլկովան, Դավիթ Սախնովսկին, Զինաիդա Մարությանը, Գայանե Մելիք–Օհանջանյանը, Դմիտրի Դունկինը։ Նույն չվերթով Հայաստան են հասցրել նաև բժշկական սարքավորումներ, այդ թվում 12 կոնցենտրատ թթվածնի համար (10 լ) և 7 մոնիտոր պացիենտների հիմնական ցուցանիշները մշտապես վերահսկողության տակ պահելու համար։

Բժիշկները շտապում են օգնել Հայաստանին

Բժիշկներ ուղարկելու նախաձեռնության հեղինակը նշում է, որ նպատակը հնարավորինս շատ կարեկից մարդկանց հավաքելն էր պատմական հայրենիք ուղարկելու համար։ Ավելի քան 50 մասնագետ է արձագանքել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում