Օրեր առաջ Ազգային Ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մեկ տարում 24 միլիոն դրամից ցածր է շրջանառությունը, միկրոբիզնեսն ազատվում է հարկերից:
ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ, տնտեսագետ Ջուլիետա Թադեւոսյանին Araratnews.am-ը հարցրեց՝ ճի՞շտ է կառավարության ղեկավարի այս հայտարարությունը: Տնտեսագետը դրական է համարում սա, բայց մտավախություն ունի, որ գուցե փորձեն արհեստականորեն ապահովել մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն, այսինքն՝ ՀԴՄ կտրոն ներկայացնեն մինչեւ 24 մլն դրամի չափով: «Ինչքան էլ խոսում ենք ստվերի կրճատման մասին, մեկ է՝ դեռ ստվեր կա փոքր եւ խոշոր բիզնեսի շրջանակներում: Մի քանի կոպեկ փախցնելու մտածողությունը դեռ պահպանվում է: Բացի այդ, հաճախ ամաչում են հարևանից, բարեկամից ՀԴՄ կտրոն պահանջել»,- ասաց տնտեսագետը:
Ջուլիետա Թադեւոսյանի խոսքով՝ ՓՄՁ-ին խրախուսելու միջոց է նաև գոնե 5 տարով ազատել այն հարկերից, որովհետեւ ՓՄՁ-ի համար ամենադժվարը ֆինանսների ձեռքբերումն է: «Իհարկե, պետք է վերահսկողություն լինի, որ ՓՄՁ ներկայացուցիչները չձգտեն միշտ լինել փոքր եւ միջին, բայց կարճաժամկետ պիտի այդպիսի քայլ անել»,- կարծում է ՄԱՀԻԻ-ի փորձագետը:
Սոնա Դավթյան