Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը սիրում է տպավորիչ տեսքով ներկայանալ ու ուշագրավ նշել ցանկացած տոն, այդ թվում՝ Հելոուինը։
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ընտանիքի բոլոր անդամներն էլ մասնակցում են տան ձևավորման աշխատանքներին, ինչպես նաև հատուկ այդ օրվա խորհրդանիշ հանդիսացող քաղցրավենիքներ պատրաստում, ինչպես օրինակ՝ ակնագնդի տեսքով կեքսեր և, իհարկե, դդմով ուտեստներ։
Ինչպես հայտնի է, տոնակատարության անբաժանելի մասն է կազմում հատուկ հանդերձանքի ընտրությունը։ Ահա թե ինչպես է այս տարի Հելոուինը տոնել 22-ամյա Քայլի Ջեները։ Նա լուսանկարահանում է իրականացրել իր դստեր Սթորմիի և Քլոեի դստեր՝ Թրուի մասնակցությամբ։
Չորեքշաբթի Քայլին ներկայացել է Արիել ջրահարսի կերպարով, որից առաջ խնջույքին ներկայացել է «Playboy-ի նապաստակի» հանդերձանքով։





