Հայազգի հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ համաշխարհային ճանաչում ունեցող թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Instagram սոցկայքի իր էջում հայտնել է, թե ինչպես է կարանտինի ընթացքում անցկացնում ժամանակը։
«Ես խմելու այնքան էլ մեծ սիրահար չեմ, սակայն ամուսինս այս 23-ամյա հայկական կոնյակով է եկել, այդ պատճառով էլ կխմենք մի բաժակ։ Այն մի շնչով չեն խմում, չէ՞։ Չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ խմել»,- նշել է Սերենան։