տուն Հասարակություն Ինչպես է պահելու Պահքը Անուշ Արշակյանը

Ինչպես է պահելու Պահքը Անուշ Արշակյանը

385
0

Փետրվարի 24-ից մեկնարկում է Մեծ Պահքը։ Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից. շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Իսկ ինչպես են Մեծ Պահքի խորհրդին հետևում հայկական շոուբիզնեսի աստղերը։   AraratNews.am-ը զրուցել է սիրված երգչուհի Անուշ Արշակյանի հետ:

Անուշ Արշակյանը վաղուց արդեն հրաժարվել է մսամթերքից ու ընդհանրապես չի օգտագործում այն: Ստացվում է, որ Մեծ Պահքի շրջանում նա հրաժարվում է միայն հավկիթից ու կաթնամթերքից:

«Իմ խորին համոզմամբ՝ Մեծ Պահքի շրջանն Աստծո հետ հաղորդակցվելու և մաքրագործության խորհուրդն ունի. մեր Տիրոջ ամենագլխավոր պատգամը սերն է»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Արշակյանը:

Անուշ Արշակյանն ընդգծեց, որ շատերն այդ ընթացքում կենդանական ծագում ունեցող կերակրատեսակներից հրաժարվում են ինչ-որ նպատակներից ելենելով. քաշի նվազեցման, դիետայի: Ըստ երգչուհու՝ այս պարագայում պահք պահելը որևէ էական ազդեցություն չի ունենում:

«Սուրբ Գրքում ասվում է, որ պետք չէ պատմել, ոչ պարծենալու և ոչ էլ ինքնախղճահարության առիթ պետք է դառնա»,- նշեց Անուշ Արշակյանը:

«Կարևորն ամեն օրով ուրախանալն է. ամեն օրվա համար գոհունակություն հայտնելն է Տիրոջը»,- մեկնաբանեց երգչուհին՝ շեշտելով, որ այս շրջանում կարևորը մաքրությունն է. չչարախոսելն ու չվատաբանելը, դատարկախոս չլինելը:
«Նույնիսկ, եթե փորձությունների միջով ես անցնում, դրանց համար նույպես պետք է շնորհակալ լինես, քանի որ այդ ընթացքում կոփվում ես»,-նկատեց երգչուհին:
Անուշ Արշակյանի կարծիքով, անհրաժեշտ է Աստծո կողմից տրված պարգևին՝
ժամանակին խնայողաբար մոտենալ. ճիշտ ծախսել ժամանակը:
Անուշը հավելեց, որ Մեծ Պահքի շրջանում շատ հիմնարար բաների մասին մարդիկ մոռանում են, ուստի երգչուհին բոլորին տալիս է հետևյալ խորհուրդը. հեռու մնալ բացասական ինֆորմացիայից, որը ներթափանցում է մարդու հոգևոր աշխարհ, և ցանկալի է բարեգործությամբ զբաղվել, ինչ, որ անում ենք, սիրով անել, ինչպես նաև հոգևոր գրականություն ընթերցել. Գրիգոր Տաթևացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի:
Զրուցեց Օլյա Շահինյանը