Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 67-ամյակը նշում է հարազատների և ընկերների հետ, առավոտից շնորհավորանքներ է ստանում իր արտասահմանցի գործընկերներից,- հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր Պուտինի ծննդյան օրն է: Նա հարազատների և ընկերների հետ է դիմավորում իր համար տոնական այս օրը։ Դրա հետ մեկտեղ, մենք այսօր ճաշից հետո ընդհանրացված տեղեկություն կտանք։ Այսօր առավոտվա 10-ից նա հեռախոսով շնորհավորանքներ է ընդունում իր արտասահմանցի գործընկերներից»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ նշելով, որ այդ պատճառով էլ այս օրվա առաջին կեսն աշխատանքային բնույթ ունի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ծննդյան նախօրեին Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զբոսնել է սիբիրյան տայգայում։ Շոյգուն հապալասենու թուփ է արմատով հանել եւ մեկնել ՌԴ նախագահին՝ խորհուրդ տալով նրան տնկել ամառանոցում։