ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի հիվանդանոցի մասնագետները տեսանյութով ցուցադրել են, թե ինչպես է COVID-19 վարակն ազդում մարդու թոքերի վրա, հայտնում է Daily Mail պարբերականը։
Բժիշկները չեն բացառում, որ թոքային հյուսվածքների նման ախտահարման հետևանքով հնարավոր է, որ հիվանդն ամբողջությամբ չկազդուրվի հետագայում։