տուն Աշխարհ Ինչպես է կորոնավիրուսից պաշտպանվում Պուտինը

Ինչպես է կորոնավիրուսից պաշտպանվում Պուտինը

268
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսից պաշտպանելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ հիգիենիկ միջոցները: Այս մասին մարտի 4-ին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, կորոնավիրուսի մուտքը նախագահի մոտ կանխելու համար: Իրականում դա սովորական կանխարգելիչ հիգիենիկ միջոցների հարց է, որը կարող են ձեռնարկվել Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ներկայացրել էինք աշխարհում կորոնավիրուսի տարածվածության քարտեզը: