«2015 թվականի սահմանադրական բարեփոխումները խայտառակություն էին մեր երկրի համար»,- այսօր կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարց հնչեց նաև Սահմանադրական դատարանի խնդրի մասին: Ինչպես է այն լուծվելու: Հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց. «Վաղ կենսաթոշակի գնալու ժամկետը լրանում է փետրվարի 27-ին, հետևաբար պետք է սպասել»:
Նախարարը չբացառեց՝ դատական համակարգի ճգնաժամը պետք է լուծվի սահմանադրական փոփոխությամբ: