Բժիշկներին դեռևս չի հաջողվել պարզել, թե ինչպես է ի հայտ գալիս Կավասակիիի համախտանիշը և ինչու է այն հանդիպում բացառապես երեխաների մոտ։
Թեմային է անդրադարձել Armeniasputnik.am-ը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ կավասակիի համախտանիշը հանդիպում է երկու ամսականից հինգ տարեկան երեխաների մոտ։ Հիվանդությունը 1967թ-ին բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին։ Տարածված է հատկապես ասիական երկրներում։
Հունիսի 3-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում Կավասակիի համախտանիշ է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ գերատեսչությունը նախապես թանկարժեք դեղամիջոցներ է ձեռք բերել այդ համախտանիշով երեխաների բուժման համար: