ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ.
«Փետրվարի 5-ին նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ:
Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ: Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով: Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: