տուն Լուրեր Ինչպես է Արցախի նորաստեղծ կուսակցությունը հասնելու հաջողությունների

Ինչպես է Արցախի նորաստեղծ կուսակցությունը հասնելու հաջողությունների

238
0

hayk-k

Նոյեմբերի 3-ին, Արցախի Ճարտար գյուղի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարը: Կուսակցության նախագահ է ընտրվել Հայկ Խանումյանը: Վերջինս Araratnews.am-ի թղթակցի հետ զրուցել է կուսակցության հետագա անելիքների ու ծրագրերի մասին:«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ավարտեց Արցախի բոլոր շրջաններում իր տարածքային կառույցների ստեղծումը և կանոնադրության համաձայն համագումար հրավիրեց՝ ընտրելու ղեկավար մարմիններ։ Կուսակցության ձևավորումից մինչ օրս այն ղեկավարվում էր ժամանակավոր մարմինների կողմից։

Մենք հենց սկզբից հայտնել ենք, որ կուսակցության նպատակը հասարակության հարցերով մտահոգ քաղաքացիների միավորումն է, Արցախի ժողովրդին այլընտրանքի առաջարկումը՝ նոր գաղափարների և նոր գործիչների տեսքով»,-նշել է Հայկ Խանումյանը։ Ըստ նրաˋԱրցախում իշխանության վերահսկման արդյունավետ մեխանիզմներ գոյություն չունեն և ընդդիմադիր քաղաքական ուժի ստեղծումը այդ մեխանիզմները կյանքի կոչելու քայլերից է։ «Մենք ամեն կերպ նպաստելու ենք քաղաքական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը։ Այս առումով ուրախությամբ պետք է նշեմ որոշ շրջաններում նկատվող ակտիվությունըˋ հատկապես իրավապաշտպան գործունեության բնագավառում։ Քաղաքացու և մարդու իրավունքների պաշտպանությունը մենք համարում ենք առանցքային»: Հայկ Խանումյանը վստահեցրել է, որ առաջիկայում իրենք մի շարք քայլեր կձեռնարկեն՝ ուժեղացնելու դիսկուրսը արցախյան հասարակության մեջ։ «Մեր «Վերածնունդ» պաշտոնաթերթի ստեղծումը նույնպես այս տրամաբանության մեջ է։ Եվ իհարկե ակտիվ աշխատանք կծավալենք ավելի շատ համայնքներում կուսակցական խմբեր ստեղծելու համար»,-եզրափակել է Խանումյանը։

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here