Opentown կայքը հրապարակել է Վլադիմիր Պուտինի լուսանկարները, որոնցում ՌԴ ապագա նախագահը սովորաբար գտնվում է իր ղեկավարի` Սանկտ-Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի ստվերում` տարօրինակ գույնի բաճկոնով կամ վերարկուով եւ կրում Սոբչակի պայուսակները:
Կայքը հարց է ուղղում՝ ի՞նչ կլիներ, եթե Սոբչակը հանկարծակի չմահանար, իսկ Պուտինը հանկարծ չդառնար քաղաքական գործիչ: