«Հայաստանյան պետական քարոզչամեքենան աշխատում է գոյություն չունեցողը պանծացնելու ուղղությամբ: Ստրուկներն ու ճորտերն աշխատում են իրենց տերերի համար»,-այսօր այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու թեմային:
«Հայաստանը կամովին գլուխը մտցրեց մահաբեր օղակի մեջ: Ինչպես Երևանյան լճի մոտ կանգնողներին են ուրախացնում փողով, այնպես էլ ճորտ դարձած հայ իշխանավորներին Ռուսաստանըւ փորձում է ուրախացնել գազի սակագնի մի քանի կոպեկ էժանացմամբ:
Նրա կարծիքով, Հայաստանը ՌԴ-ի հետ պետք է այնպիսի հարաբերություններ ունենանք, ինչպիսին ունենք Ինդոնեզիայի կամ Թուրքիայի հետ:
«Ռուսների հետ մենք երբեք բարեկամ չենք եղել, ռուսի մուտքը Հայաստան նշանավորվեց Դավիթ-Բեկի կործանմամբ, Խաչատուր Աբովյանին Սիբիր քշելով: Պուտինի համար Հայաստան չկա, Պուտինի համար կա Անդրկովկաս: Ռուսաստանի շովինիստների և Պուտինի ցանկությունն է եղել ոչնչացնել հայերին, Հայաստանը թողնել առանց հայերի:
Հիմա էլ գալիս, պաշտոնապես ասում է՝ «դուք հայ չեք, այլ անդրկովկասցի»: Վաղը-մյուս օրը, եթե այս տխմարները չսթափվեն, Հայաստանը կկոչվի Ռուսաստանի անդրկովկասյան պրովինցիա: Սա Ռուսաստանին, ԿԳԲ-ին ծախված ճորտերի մտայնություն է»,- դժգոհել է Պարույր Հայրիկյանը:
Ասուլիսի վերջում ԱԻՄ նախագահը տեղեկացրել է, որ իրենց հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի կունենա ուրբաթ, երեկոյան ժամը 5-ին: