տուն Լուրեր Բլոգ Ինչպես են վերաբերվել հիվանդանոցում Սոս Ջանիբեկյանին.ահազանգում է մայրը

Ինչպես են վերաբերվել հիվանդանոցում Սոս Ջանիբեկյանին.ահազանգում է մայրը

417
0

SOSSjjjjjjjjjjj

Աննա Աղասարյանն իր  ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ վերադառնալով Մոսկվայից տղաս վատացավ և շտապ օգնության մեքենան մեզ տարավ հիվանդանոց:

Բժիշկ.-Ինչ է սրսկել շտապօգնության բժիշկը։

Ես.-Այդտեղ գրված չէ՞։

-Չէ, բա մենք հիմա ոնց իմանաք ինչ է սրսկել, որ նույնը չսրսկենք։

-Նա պարտավոր էր գրել չէ՞։

-Մոռացել է:

Սոսը շարունակ փսխում էր, իմ անձեռոցիկները վերջացել էր ու ես խնդրեցի բուժքույրերից:

-Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չէ, որ անձեռոցիկ տանք:

-Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:

Քիչ անց, «դաժանության» քույրը բերում է զուգարանի թուղթ, երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում էի, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:

-ԲԱԿ անալիզ պիտի արվի:

-Արեք

-Մենք չունենք:

-Որտեղ կա:

-Նորքի հիվանդանոցում:

-Նորից շտապօգնություն են կանչում:

Սոսը դողցնում է, վերմակ են քցում վրեն, վերմակի վրա չորացած փսխանքի հետքեր են:

-Վերմակը կեղտոտ է՞։

-Շտապօգնությունը լվացքատուն չունի:

-Բայց կարող է դուք սրանով տիֆով հիվանդ եք տեղափոխել և հիմա գցել եք իմ երեխու վրա՞։

-Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:

-Ես թերթում կգրեմ այս մասին:

-Դրանից բան չի փոխվի, մենակ մեզ գործից կհանեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here