տուն Հասարակություն Ինչպես են ՌԴ-ում ձերբակալել Ալրաղացի Լյովիկին (տեսանյութ)

Ինչպես են ՌԴ-ում ձերբակալել Ալրաղացի Լյովիկին (տեսանյութ)

4198
0

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ-ում հայտնաբերված եւ ձերբակալված Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին:

Ավելի վաղ Araratnews.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։