Տեսչական ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կորոնավիրուսով մեկուսացված անձանց վայրից եւ գրառում կատարել․
«Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Երևանում մեկուսացված քաղաքացիները և հերթապահող բժիշկները ևս նշել են Զատիկը:
Արդեն մի շարք տոնական նկարներ եմ տեսել համացանցում, որոնք տեղադրել կամ ուղարկել են մեկուսարաններից:
Բոլոր նկարների մեջ այնքան ջերմություն, այնքան հույս, հավատ ու միասնականություն կա, որ վստահ կարող ես ասել՝ այս ամենը անցնելու է, մեր բոլորիս կյանքը փոխվելու է ու թքած թե որոշները ինչպես կվերաբերվեն ու ինչպես կփորձեն խանգարել:
Քրիստոս հարյավ ի մեռելոց»։