Տեղեր կան, որ դիսցիպլինիայի խնդիր կա: Եթե պետք է, դիմակներ ենք տալիս: Այսօր կառավարության նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ բանկերի մոտ քաղաքացիների հերթերի մասին:
Նրա խոսքով` կորոնավիրուսի դեմ պայքարի առումով երեկ լավ արդյունքների են հասել` դիմակների բաժանում, ախտահանող միջոցների տրամադրում բանկերին ու քաղաքացիներին: «Ինչ-որ բաներ լուծվեցին: Այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել մարզից եւ Երեւանի համայնքից: Մի զանգը կարծես պրովոկատիվ էր: Մարզերում թոշակների հետ էր կապված: Տեղեր կան, որ դիսցիպլինիայի խնդիր կա»,- մանրամասնեց ԿԲ նախագահը:
Չնայած այս ամենին, Արթուր Ջավադյանը հավաստիացրեց` վիճակը վերահսկելի է:
Հիշեցնենք` հունիսի 4-ին արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 697 դեպք, 6 մահ: