Վերջի 2-3 տարվա ընթացքում, բոլորին ակնհայտ տնտեսական անկմանը, բնակչության կենսամակարդակի նվազմանը ու արտագաղթին զուգահեռ իշխանությունները անընդհատ հպարտ զեկուցում են տնտեսական աճի բարձր տեմպերի մասին: Պարզ է, որ իրականությունը բացարձակ այլ է և հարց է առաջանում, թե ինչպես է դա արվում: Եթե բաց թողնենք այն դեպքերը երբ տվյալները ուղղակի կեղծվում են, ինչը հեռու չէ մեր իշխանություններից, գաղտնիքը 90-ան թվերից Արևմուտքում կիրառվող նոր մեթոդաբանության մեջ է, որը թույլ է տալիս ստանալ ցանկացած արդյունք առանց բացահայտ կեղծիքները: Չցավացնելով ընթերցողի գլուխը բարդ տերմիններով, բերեմ ընդամենը մի քանի օրինակ թե ինչպես է դա արվում:
1. Գործազրկության մակարդակի արհեստական նվազում: Ժամանակակից վիճակագրությունը համարում է, որ եթե գործազուրկը տարվա ընթացում ինչ որ բան է վաճառել, թեկուզ հին հեռախոս, ինքը մեխանիկորեն դուրս ընկնում գործազուրկների շարքից: Նույնը տեղի է ունենում, եթե գործազուրկը հուսահատվում է աշխատանք գտնել և այդքան ակտիվ չի փնտրում աշխատանք: Մյուս մոտեցումը, երբ բոլոր զինծառայողներին մեխանիկորեն գրանցում են որպես աշխատող: Արդյունքում 20-30 տոկոս գործազրկության փոխարեն ստացվում է 10-15:
2 Գնաճի տեմպերի արհեստական նվազեցում: Այդ ցուցանիշի հաշվարկման ժամանակ հիմնվում այն կասկածելի պնդման վրա, թե իբր եթե մի ապրանք թանկացել է, բայց դրա նմանը ոչ, ուրեմն գնաճ չկա: Այսինքն եթե թանկացել է բաստուրման, բայց երշիկը ոչ, որեմն բնակչությունը բաստուրմայի փոխարեն կգնի երշիկ և գնաճ տեղի չի ունենա: Մյուս մոտեցումը այն է, եթե ապրանքի օգտակարությունը բարձրացել է, բայց գինը ոչ, որեմն ունենք գնարի նվազում: Այսինքն եթե նոր բջջային հեռախոսը 50 տոկոսով հզոր է, գինն ել բարձրացել է 60 տոկոսով, որեմն գնաճը ընդամենը 10 տոկոս է: Ամենալկտի մոտեցումն դա այդպես կոչված “գեդոնիստական ինդեկսներ”, այսինք եթե նոր կոշիկից մարդ ստանում է 10 % !!! ավել հաճույք, ու դրա գինը բարձրացել է 15%, որեմն գնաճը ընդամենը 5 տոկոս է!
Արթուր Իգիթյանի facebook-ի էջից