Զարուհի Փոստանջյանի ժամանման պահի մասին քննարկումները չէին դադարում օրեր շարունակ: Ի վերջո, եկավ այդ օրը, պատգամավորը պետք է վայրէջք կատարի ժամը 19:40-ին: Ժամը 19:15-ի դրությամբ, օդանավակայանի ժամանման սրահում ներկա են լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ հավաքվում են քաղաքացիներ: Մեր թղթակիցը հետեւում է զարգացումներին, որոնք կներկայացնենք Ձեզ:
Ժամը 19:25-ին պդանավակայան ժամանեցին Բարեւ Երեւան խմբակցության ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը եւ մոտ 30 մարդիկ:
19:30 օդանավակայան եկավ Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
19:47 օդանավակայանում է նաեւ Արթուր Սաքունցը:
20:00 օդանավակայանում Զարուհի Փոստանջյանին սպասում են ընտանիքի անդամներն ու համակիրները:
20:13 Հավաքված ժողովուրդը սուլոցներով դիմավորեց Դավիթ Հարությունյանին:
20:16 Զարուհի Փոստանջյանը ժամանեց: Հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով: