Ծերության օրոք աշխատելու համար տարեց ճապոնացիները բավականին հետաքրքիր միջոցի են դիմել: Նրանք սկսել են էկզոկմախք կրել, ինչը թույլ է տալիս թեթևացնել մարդկանց ֆիզիկական աշխատանքը: Ինչպես գրում է New Scientist-ը, հատուկ մշակված էկզոկմախքները, ծանր իր տեղափոխելիս, իրենց վրա են կրում ծանրությունը:
Ճապոնիայում բնակչությունն արագորեն ծերանում է, ինչի հետևանքով 65 և ավելի բարձր տարիք ունեցողները կազմում են ռեկորդային՝ 28 տոկոս:
Մյուս կողմից էլ, այդ երկրում աշխատուժի մեծ պահանջարկ կա մի շարք ոլորտներում, այդ թվում՝ շինարարության մեջ: Հետաքրքրական է, որ հատուկ սարքը լիցքավորվում է մկանային ուժի միջոցով: