«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծությանը.
1. Փաստորեն, լավ է եղել, որ Հայկական եվրամայդանը չի կայացել, քանի որ եվրամայդան=հակառուսականություն
2. լավ է եղել, որ տապալվել է եվրասոցացումը. եվրոպան հնձել են այն, ինչ ցանել է, բացի այդ, դա կնշանակեր Ռուսաստանի տակից Հայաստանի եւ մյուս երկրների դուրս բերում /?????/, ինչը սխալ է ու կործանարար /????/
3. Հայաստանի հակառուսերը մարգինալ են, եվրոպամետները դատարկախոս /ակումբներից խոսացող/, եւ լավ է, որ հասարակությունը նրանց հետեւից չի գնում,
4. Հայկական մայդան էլ ես /ԼՏՊ/ չարեցի աշնանը, քանի որ մյուս քաղաքական ուժերը ինձ չէին միանալու, ու դա դատարկ կրակոց էր լինելու:
5.Կհանդիպենք, երբ կհանդիպենք, երբ փամփուշտ լինի…
Ուզում եմ հասկանալ, թե ով է հիացել այս վերլուծությամբ…
Միգուցե հոգուս մեղք վերցնեմ, բայց վախենամ ՀԱԿ պատգամավորներն էլ “կողմ” քվեարկեն, եթե հետեւեն այս վերլուծությանը… Հուսամ, կհետեւեն իրենց ելույթներին…