տուն Լուրեր Ինչպե՞ս կարող է օֆշորային սկանդալի մասնակիցը դեսպան նշանակվել

Ինչպե՞ս կարող է օֆշորային սկանդալի մասնակիցը դեսպան նշանակվել

157
0

Տիգրան

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ճիշտ որոշում է կայացվել.«Տիգրան Սարգսյանը եղել է վարչապետ և լուրջ փորձառություն ունի: Նա քաջատեղյակ է արևմտյան արժեքներին: Այս հանգամանքները հաշվի  առնելով, կարծում եմ, Տիգրան Սարգսյանի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը ճիշտ է»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Պատգամավորը Վրաստանում Յուրի Վարդանյանի Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ կարծիք հայտնեց, որ հաշվի է առնվել մարդու հեղինակությունը, ինչպես նաև հայ-վրացական յուրահատուկ հարաբերությունները:

Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը նախկին վարչապետի դեսպան նշանակվելու կապակցությամբ ասաց, որ արևմտյան արժեքներին լավատեղյակ լինելը դեռ չի նշանակում, որ նա կկարողանա Հայաստանը լավ ներակայացնել.«Ինչպես կարող է օֆշորային պատմության հետ կապված անձը նշանակվել դեսպան»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Յուրի Վարդանյանի նշանակման հետ կապված քաղալական գործիչն ասաց, որ դեռ լավ է, որ գործարարը չի նշանակվել որպես դեսպան.«Կարող եք խոսել մի դեսպանի մասին և ասել, որ նա միջազգային հարաբերությունների մասնագետ է:  Հայաստանը չունի այդպիսի դեսպաններ և լավ է, որ Վրաստանում դեռես բիզնեսմենը չի նշանակվել դեսպան, ով դեսպանի իր հնարավորությունները կծառայեցներ իր բիզնեսի զարգացմանը»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը: