Կարեն Կարապետյանը facebook-ի իր էջում գրել է.
«Ես պարզապես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի է հարց ուղղել Շմայսին: Երբ հարց տվող լրագրողը մոտենում է նրան, միթե՞ ակնկալում է, որ Շմայսն ունակ է որևէ հոդաբաշխ նախադասություն արտաբերել, որևէ կապակցված միտք արտահայտել, որևէ ոչ քյաբաբային գնահատական տալ: Երբ լրագրողը մոտենում է Շմայսին, միթե՞ չի նկատում վերջինիս դեմքին դրոշմված ողջ նախնադարյան վայրենությունն ու բթամտությունը:
Գրածս բնավ զգայական մոտեցում չէ, այլ զուտ քաղաքական գնահատական: Քանի որ նման մարդկանց առկայությունն Ազգային ժողովում նետված վիրավորանք ու արհամարհանք է հասարակության երեսին: Դա նսեմացնում է ոչ միայն օրենսդիր ինստիտուտը, այլ՝ քաղաքական դաշտն առհասարակ»: