Այսօր լվացքի մեքենաների շուկան բազմազան է ու գերհագեցած: Ձգտելով առավելագույնս բավարարել սպառողների կարիքները` արտադրողները շարունակ բարելավում են լվացքի մեքենաների մոդելները: Ժամանակակից մոդելները աչքի են ընկնում իրենց նոր առանձնահատկություններով՝ լվացքի չորացման, գոլորշիացման, մանրէազերծման և այլ յուրահատուկ հնարավորություններով: Մենք կփորձենք օգնել ձեզ ճիշտ ընտրություն կատարել նոր լվացքի մեքենա գնելիս:
1.Առաջնահերթ որոշեք լվացքի մեքենայի տեղադրման վայրը, դրա չափերը և բեռնման հնարավորությունները: Որտե՞ղ եք ուզում տեսնել ձեր ապագա «օգնականին»`լոգարանում, թե՞ խոհանոցում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք առանձին
տեղադրվող մեքենաներին, իսկ երկրորդ հերթին` ներկառուցված մոդելներին, որոնք ավելի անաղմուկ են, չեն թրթռում և, որպես կանոն, ավելի թանկ են: Իմացեք, որ լվացքի մեքենաները լինում են երեք չափերի`ստանդարտ (60 x 60 x 85 սմ), նեղ (մոտ 40 սմ լայնությամբ) և կոմպակտ: Բացի այդ, լվացքի մեքենայի յուրաքանչյուր մոդելի համար արտադրողները նշում են սպիտակեղենի առավելագույն բեռը 3,5-ից 10 կգ՝ կախված մեքենայի մոդելից և չափից: Լրիվ բեռնվածության դեպքում`լվացքի փոշին, ջուրը և էլեկտրաէներգիան սպառվում են առավել արդյունավետ: Չորսհոգանոց ընտանիքի համար իդեալական է 5-7կգ բեռնվածություն ունեցող և 1200-2000 պտույտ վայրկյանում արագությամբ մեքենան, ցանկալի է՝ արագության կարգավորման ռեժիմով:
2.Նախապատվությունը տվեք «Direct Drive» տեխնոլոգիայով ստեղծված էներգախնայող մեքենաներին: Բացի այդ, ընտրելով ամենաբարձր՝ «A» դասի լվացքի մեքենա, կարող եք վստահ լինել սպիտակեղենի լվացքի անթերի որակի և լվացվող իրերի անվտանգության համար: «B» դասի մոդելների գներն ավելի ցածր են, բայց դրանք սպառում են ավելի շատ
էլեկտրաէներգիա:
3.Ուշադրություն դարձրեք էլեկտրոնային կառավարման համակարգի հարմարավետությանը և ծրագրային հագեցվածությանը:
Ձգտեք ձեռք բերել այնպիսի լվացքի մեքենա, որը կունենա ավտոմատ ծրագրերի ամենալայն ընտրությունը, որի միջոցով դուք կարող եք սահմանել առավել հարմար կարգավորումներ՝ ջերմաստիճանի, պտույտի արագության, լվացման լրացուցիչ ցիկլերի համար և այլն:
Ինչպես տեսնում եք, ճիշտ ընտրություն կատարելն ամենևին էլ դժվար չէ:
VEGA խանութ-սրահների և հիպերմարկետների ցանցը ներկայացնում է աշխարհի առաջատար արտադրողներից ժամանակակից լվացքի մեքենաների և ավտոմատ չորանոցների ամենալայն տեսականին: Բացի դրանից՝ մեր վաճառող-խորհրդատուները գրագետ և հասանելի կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Պարբերաբար հետևեք «ՎԵԳԱ»-ի հայտարարած ակցիաներին, կատարեք ձեր գնումներն առավել
շահավետ պայմաններով:
VEGA-ն աշխատում է յուրաքանչյուր օր: Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով՝ vega.am կայքով և vega ֆեյսբուքյան էջով:
Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88