տուն Լուրեր Ինչպե՞ս է պատրաստվում ԲՀԿ-ն մարդկանց բերել հունվարի 18-ի հանրահավաքին

Ինչպե՞ս է պատրաստվում ԲՀԿ-ն մարդկանց բերել հունվարի 18-ի հանրահավաքին

119
0

bhk-logo

Հունվարի 18-ին Երևանում Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ  տեղի կունենա բողոքի ակցիա: Բողոքի ակցիային միանալու են նաև  ԱԺ չորս ոչ  իշխանական կուսակցություններըˋ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Ինչպես հայտնի է հանրահավաքը կազմակերպում են քաղաքացիական

նախաձեռնությունները:

Տեղի ունենալիք հանրահավաքը կարող է իշխանություններին ստիպել գնալ զիջումների, եթե հանրահավքի մասնակիցների թիվը ազդեցիկ լինի:

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ամենաբազմամարդ  հանրահավաքներից մեկը կազմակերպեց ԲՀԿ-ն : AraratNews.am-ը փորձեց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանից ճշտել, արդյո՞ք ԲՀԿ-ն փորձելու է իր տարածքային կառույցների միջոցով քաղաքացիներին իրազեկել և հրավիրել  հանրահավաքին:

ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ սա համաժողովրդական պահանջ է և կարիք չկա մարդկանց առանձին հայտարարությամբ կամ կոչով հրավիրելու հանրահավաքի.«Այս ամենը,  ինչ արվում է  երկար ամիսների ընթացքումˋ  ամենամեծ կոչն է, որը ԲՀԿ-ն և մյուս գործընկերները փոխանցել են հանրությանը: Կարծում եմ յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացիˋ ոչ միայն նրանք, ում անմիջապես վերաբերվում է այս փոփոխությունը, այլ նաև նրանք ովքեր մտահոգ են երկրի ներկա վիճակով, պետք է իրենց մասնակցությունը ցուցաբերեն հրավիրված հանրահավաքին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանըˋ հիշելով Սահմանադրական դատարանի դեմ անցկացված ակցիան, որը չնայած սաստիկ ցրտին, անցավ բազմամարդ.«Դուք տեսաք այդ սաստիկ ցուրտ եղանակին հազարավոր մարդիկ հավաքվեցին, և շատ անտրամաբանական կլինի, սա իմ անձնական կարծիքն է, եթե առանձին, յուրահատուկ հորդորով դիմենք քաղաքացիներին»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here