տուն Հասարակություն Առողջապահություն Ինչպե՞ս է արձագանքում «Շտապօգնությունը» կորոնավիրուսին, արդյոք կանչերն ավելացել են

Ինչպե՞ս է արձագանքում «Շտապօգնությունը» կորոնավիրուսին, արդյոք կանչերն ավելացել են

277
0

Կորոնավիրուսի դեպքերի պատճառով արդյոք ավելացել են շտապօգնության կանչերը: Araratnews.am-ը զանգահարեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանին՝ տեղեկանալու, թե կանչերն ավելացե՞լ են: Երեկ գրանցվել է 786 կանչ: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ կանչերի աճ չի եղել»,- ասաց տիկին Ստեփանյանը:

Կանչերի մի մասը վերաբերել է սուր շնչառական վարակներին, մի մասն էլ՝ սրտանոթային հիվանդություններին: «Թեեւ «պանիկա» ու մտահոգություն կա, բայց պետք է զգոն լինենք»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, ապա «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն ասաց, որ բոլոր գործողություններն անում են: