Ինչպե՞ս են վճարվելու մանկապարտեզի աշխատակիցները, որոնք չեն կարողանա աշխատանքի գալ: Այսօր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ի պատասխան այդ հարցին ասաց. «Այն աշխատակիցները, որ ռիսկային գոտում են եւ ունեն քրոնիկ հիվանդություններ, կարող են չգնալ աշխատանքի: Նրանք կստանան իրենց հարյուր տոկոս աշխատավարձը: Այն աշխատակիցները, որ չունեն որեւէ հիվանդություն, ռիսկային գոտում չեն, բայց իրենց անվտանգության կամ նախասիրությունների համար չեն գա աշխատանքի, չեն վճարվի հարյուր տոկոսով, այլ կվճարվեն հարկադիր պարապուրդով:
Իսկ մանկապարտեզի այն աշխատակիցները, որոնք գալիս են աշխատանքի, կստանան ոչ միայն իրենց աշխատավարձը, այլեւ հավելյալ խրախուսում:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին կբացվեն մանկապարտեզները, որտեղ կգործեն անվտանգության խիստ կանոններ: