Անուկ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մասնավոր Կրթական հաստատություններում հոգեբանները, տնօրենները լիցենզիա ինչպե՞ս են ստանում:
Նորմա՞լ է արդյոք, որ հոգեբան ու տնօրեն կոչվածը առաջին դասարանի աշակերտին Չեն ԹՈՂՆՈՒՄ դպրոց մտնել: Երեխան, որ 6 տարեկան է, վարքագծի հետ խնդիրներ է ունեցել․ դասարանում իրեն վատ է պահել, գոռացել, լացել, հարվածել և այլն: Ուրբաթ օրը երեկոյան մորը զանգել ու ասել են՝ երկուշաբթի էլ դպրոց չբերեք: Մայրը տարել է՝ հասկանալու նաև պատճառները և պազրապես այլ տարբերակ չկար՝ շաբաթ -կիրակի ուրիշ դպրոց փնտրելու համար:
Երեխայի ու մոր դիմացը կանգնել և դպրոց չեն թողել: Պատությունը երկար է, բանը բանից անցել է և տնօերնն անգամ սպառնացել է մորը ԶՐԿԵԼ ՄԱՅՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:
Հարգելի Arayik Harutyunyan, Arevik Anapiosyan, Arsen Torosyan, Zara Batoyan, մենք արդեն տարիներ շարունակ խոսում ենք ներռական ծրագրի մասին: Երեխան նման խնդիր էլ չունի, պարզապես՝ գուցե սթրեսից, գուցե չգիտեմ այլ հանգամանքներից չի ադապտացվել ու իրեն, իրոք, վատ է պահել, բայց արդյո՞ք սա կրթական հաստատությունում աշխատող մարդկանց վայել պահվածք է: Խնդրում եմ արձագանքել: Դպրոցը ԱրտՍՏԵՄ-ն է»: