տուն Լուրեր Ինչպե՞ս բերքը պաշտպանել ցրտահարությունից

Ինչպե՞ս բերքը պաշտպանել ցրտահարությունից

154
0

wjg7Exiyjukl7AtZKiqk3cGaQJ

AraratNews.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր, որ մարտի 30-ին և 31-ին Արարատյան դաշտավայրում սպասվում է 0-ից 5 աստիճան ցածր ջեմաստիճան: Մասնագետները պնդում են, որ նման ցրտահարության դեպքում հատկապես պտղատու այգիները մեծ վնասներ կկրեն, որոնցից խուսափելն անհնարին կլինի, սակայն կան միջոցներ, որոնք գործադրելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել վնասները:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը՝ ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Վերջինիս փորձագետներն ընդգծում են, որ եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ: