ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե, ըստ իրեն, ինչու է կործանվել ԽՍՀՄ-ը: Իր կարծիքը ՌԴ առաջնորդը հայտնել է «Ռուսաստանն է կանչում» ներդրումային համաժողովի ժամանակ:
Պուտինի խոսքով, փլուզման հիմնական պատճառը «Խորհրդային միության վարած տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականությունն էր»:
Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ հենց այդ պատճառով էլ տեղի ունեցավ ձախողում սոցիալական ոլորտում, որն էլ իր հետևանքն ունեցավ քաղաքական ասպարեզում:
Միաժամանակ, Պուտինը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումը ոչ մի առնչություն չուներ Մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ: