տուն Քաղաքական Հայաստան Ինչու ստեղծվեց գույքահարկի մասին նոր օրենքը

Ինչու ստեղծվեց գույքահարկի մասին նոր օրենքը

339
0

ՀՀ ԱԺ տնտեսական հարցրեի մշտական հանձնաժողվի նախագահ Բաբկեն Թունյանը բազմիցս անդրադարձել է, թե ինչու է ստեղծվել գույքահարկի մասին նոր օրենքը:

Պատգամավորն ասում է, որ ՀՀ-ում նախկինում ունեինք մի իրավիճակ, երբ անշարժ գույքի կադաստրային արժեքները աբսուրդային մակարդակով շեղված էին իրենց իրական արժեքներից: Օրինակ, եթե բնակարանի շուկայական գինը 30 միլիոն դրամ է, այդ նույն բնակարանի կադաստրային արժեքը տատանվում է 6-7 միլիոնի միջակայքում:

«Այս հանգամանքը բերում է նրան, որ այսօր ՀՀ-ում 430 հազար բնակարաններից 270 հազարն իրենց կադաստրային արժեքով գտնվում են 3 միլիոնից ցածր մակարդակում, և ընդհանրապես հարկ չեն մուծում, իսկ մուծողներն էլ վճարում են աբսուրդային ցածր թվեր:

Անցած տարի մենք մարդկանց եկամտային հարկերը նվազեցրինք: Առաջ գործում էր 23, 28 և 36 տոկոս: Որքան բարձր էր մարդը ստանում, այնքան բարձր տոկոսով էին հարկ վճարում: Այս ամենը բոլորի համար հավասարեցվեց` դառնալով 23 տոկոս բոլորի համար` անկախ եկամտի չափից: Քանի որ մենք մարդկանց եկամտի չափը չգիտեինք, որոշեցինք եկամտի հարկը իջեցնել և հարկել այն, ինչը տեսանելի է` այսինքն՝ անշարժ գույքը»,- ասաց Բաբկեն Թունյանը:

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասում է, որ կադաստրային արժեքները մոտարկվել են շուկայական արժեքներին: Եվ, եթե իրենք ոչինչ չանեին, մարդիկ շատ ավելի էին հարկ վճարելու, քան այս նախագծով:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագաիծը, որը վերաբերում է գույքահարկին: Եվ որպեսզի մարդկանց համար թռիչքային աճ չլինի, օրենսգրքում փոփոխություններ են կատարել, որպեսզի նախագիծը ամբողջությամբ ուժի մեջ մտնի 2026 թվականին:

Հայկ Մագոյան