Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է: 2008 թ-ի մարտի մեկին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, խոսեց նախկին վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Վազգեն Մանուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության մասին:
Սարգիս Քլոյանը անդրադարձավ Կարեն Կարապետյանին, հիշեցրեց նրան՝ Ռուսաստանում Լեւոն Հայրապետյանի ներդրումը Արցախի զարգացմանը: «Գնայիք Մոսկվա, միջնորդություն ներկայացնեիք, որ ազատության մեջ լիներ: Այդ լավ մարդուն ինչո՞ւ չօգնեցիք»,- հարցրեց Սարգիս Քլոյանը: