Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով պետական շտաբը «զբոսաշրջային նախազգուշացում» է հրապարակել, որում ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղ պետությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել հրեական թիշրի ամսվա (սեպտեմբեր-հոկտեմբեր) տոնական օրերին: Այս մասին հայտնել է իսրայելական 9tv-ն:
Ցանկում նշված են 6 «թշնամի» պետություններ, որտեղ մուտքն Իսրայելի քաղաքացիների համար օրենքով արգելված է: Նշված պետություններն են` Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: «Վտանգավոր» երկրների շարքում նշված են նաև այն երկրները, որոնք գտնվում են «թշնամի» երկրների հարևանությամբ:
«Խորհուրդ չի տրվում այցելել Իրան և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքը շրջապատող երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա»,- մասնավորապես հայտնել է 9tv հեռուստաալիքը: