տուն Քաղաքական Միջազգային Ինչու է Պուտինը հաճախ ուշանում

Ինչու է Պուտինը հաճախ ուշանում

133
0

putin_2000

BBC-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սովորություն ունի ուշանալու և սպասեցնելու իր բարձրաստիճան գործընկերներին: Վերջին անգամ նա 50 րոպե սպասեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին: Վատիկանի ղեկավարությունը ստիպված է եղել փողոցում ցրտին մոտ մեկ ժամ սպասել ՌԴ առաջնորդին: Սակայն սա եզակի դեպք չէ:

Նոյեմբերին նա այցելել էր Հարավային Կորեա, ուր կին նախագահը սպասել էր 30 րոպե, իսկ հաջորդ օրը կորեական թերթերից մեկը խորհուրդ է տվել Պուտինին՝ այլևս չուշանալ:

Vedomosti-ն ներակայացնում է Պուտինի ուշացումների երկար ցուցակ.

14 րոպե` Ելիզավետա 2-րդի հետ հանդիպմանը

40 րոպե` Անգելա Մերկելի

3 ժամ` ԱՄՆ պետքարտուղարի

Երկու ժամ` 2002 թվականի ավիավթարից զոհվածների ծնողներին` Բաշկիրիայի գերեզմանատանը:

Կրեմլից հայտնել են, որ ուշացումների պատճառը Պուտինի բծախնդրությունն է: Նա մասնրամասն պատրաստվում է բոլոր հանդիպումներին` ուսումնասիրելով երկկողմ հարաբերությունները:

Այսօր Գյումրի ժամանելիս Պուտինը նույնպես ուշացել էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here