տուն Uncategorized Ինչու է Պիկեն Վինիսիուսին խելագար անվանել

Ինչու է Պիկեն Վինիսիուսին խելագար անվանել

210
0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը բացատրել է իր պահվածքը Պրիմերայի 26-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2-0):

Հիշեցնենք, որ դրվագներից մեկում Վինիսիուսն ընկել էր կատալոնական ակումբի տուգանային հրապարակում, ինչից հետո «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր դժգոհությունն էր արտահայտել ֆուտբոլիստին:

«Ես կարծեցի, որ նա հարվածեց ոտքիս: Հետո դիտեցի կրկնապատկերներն ու հասկացա, որ դա ոչ թե նա էր, այլ Արտուրը: Դրա համար էլ Պիկեի մոտ հարց էր ծագել՝ արդյոք ես խելքս չե՞մ թռցրել: Միշտ օգտակար է՝ կարողանալ բացատրել այն, ինչ կատարվում է խաղադաշտում: Ոչ մի արտասովոր բան: Դա նորմալ է ֆուտբոլում: Դա «Կլասիկո» է. մթնոլորտը լարված է, բոլորը ցանկանում են հաղթել», — Վինիսիսուսի խոսքերն է մեջբերել A Bola-ն: