տուն Լուրեր Բլոգ Ինչու է պետք բոյկոտել տրանսպորտի սակագնի բարձրացումը

Ինչու է պետք բոյկոտել տրանսպորտի սակագնի բարձրացումը

182
0

Հինգ պատճառ, թե ինչու է պետք բոյկոտել տրանսպորտի սակագնի բարձրացումը.

1. Քաղաքային իշխանությունները ԼԵԳԻՏԻՄ ՉԵՆ, դրանք չեն ընտրվել ժողովրդի կողմից, այլ ինքնահռչակվել են բացարձակ կեղծված ու կաշառված ընտրությունների շնորհիվ: Լինելով ոչ լեգիտիմ, նրանք ի վիճակի ՉԵՆ ապահովել Երևան քաղաքի ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ կառավարում, ուստի նրանց կողմից ՑԱՆԿԱՑԱԾ (հիմնավորված կամ չհիմնավորված) որոշում ենթակա է բոյկոտի՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով:
2. Սակագին բարձրացնողները (երթուղային գծեր ունեցող և կաշառակեր իշխանավորները) ՉՈՒՆԵՆ քաղաքային տրանսպորտի բարեփոխումների որևէ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ, որի տրամաբանության շրջանակներում կարող են հիմնավորել սակագնի բարձրացումը: Բարեփոխումների հայեցակարգի բացակայության պարագայում ոլորտի առանձին փոքրիկ մաս կազմող սակագնային քաղաքականությունը չի կարող որոշվել համատեքստից անջատ՝ ինչ-որ ոչ լեգիտիմ հանձնաժողովի կողմից: Եթե վաղը մյուս օրը քաղաքապետարանից ինչ-որ կցկտուր փաստաթղթեր մոգոնեն ու երևան հանեն, դրանք լինելու են միջազգային վարկատու կառույցներից վարկ ստանալու նպատակով գրված տեքստեր, որոնք իհարկե իրենցից հայեցակարգ ներկայացնել չեն կարող:
3. Տրանսպորտի ոլորտը շարունակում է մնալ հարկային վերահսկողությունից ԴՈՒՐՍ: Իմ վճարած սակագինը ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ոչ ինձ (ծառայությունների բարելավման տեսքով), ոչ քաղաքին (տրանսպորտային համակարգը կարգավորելու ու բեռնաթափելու, դրա ստեղծած բնապահպանական և առողջական խնդիրները լուծելու տեսքով):
4. Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունները ՉՈՒՆԵՆ բավարար ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ կարողություններ կառավարելու համակարգը և ապահովելու դրա օպտիմալ գործունեությունը: Համակարգը շարունակում է մնալ նախնադարյան որակի ու մակարդակի, սակագնի փոփոխությունը չի լուծում ոչ հարկային, որ որակի, ոչ բնապահպանական հարց: Այդ փոփոխությունը ՄԻԱՅՆ ՈՒՂՂՎԱԾ Է ապօրինի շահագործողների գրպանը լցնելուն:
5. Ժողովրդի շահերից բխող քաղաքական որոշումներ և կամք կարելի է ՄԻԱՅՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ, դա ակնկալել, կոչ անել, պահանջելը արդեն ապացուցված է, որ չի գործում: Ուղղակի ժողովրդավարության մշակույթը սաղմնավորման փուլում է Երևանում և մեծ հնարավորություն ունի ծնվելու ու զարգանալու: Պետք է օգտվել ժողովրդի իշխանությունը ՈՒՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ միջոցով վերահաստատելու հնարավորությունից:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՇՌԵ՜Կ, ԿԱՊՈ՜ՒՏ

Աննա Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here