տուն Տնտեսական Ինչու է Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա ներմուծել

Ինչու է Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա ներմուծել

187
0

Էլեկտրաէներգիա

ՀԾԿՀ այսօրվա նիստում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ պաշտոնական պատասխան ունի, ըստ որի Հայաստանը Վրաստանից հոսանք է գնում.«2012-ին մենք Վրաստանից առել ենք 85.3 մլն կՎտ/ժամ հոսանք` 3 միլիոն 426 հազար դոլարով: 2013-ին` 72.2 միլիոն  կՎտ/ժամ հոսանք` ինքնարժեքը 16 դրամ: Երբևէ սրա մասին որևէ տեղ մի բան խոսվե՞լ է: Մասնագետները շշմել են, ասում են` բացառվում է մենք Վրաստանից հոսանք առնենք: Ցույց տվեք ձեր այս հաշվետվությունների մեջ այդ թվերը, էս ինչ գաղտնիք է, ինչ սենսացիա է:

ՀԾԿՀ ներկայացուցիչը ի պատասխան նշեց, որ սեզոնային ինչ-ինչ նկատառումներից ելնելով, հակարագի արդյունավետ աշխատանքի համար է նման բան արվում: ՀԾԿՀ մեկ այլ ներկայացուցիչ էլ ասաց, թե՝ քանի որ Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի էլեկտրական համակարգերը միացված են իրար, այդ ներմուծումը տրանզիտով դեպի Իրան է գնում:

Նշենք սակայն, որ տրանզիտը պաշտոնապես չի կարող ձևակերպվել ներմուծում: