Կալինինգրադի Խրաբրովոյի օդանավակայանում Մոսկվայից ժամանած քաղաքացու են ձերբակալել օդանավում ծխելու համար:
«ՀՀ քաղաքացին օդանավում էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել»,- սեփական աղբյուրները վկայակոչելով տեղեկացնում է Рен Тв-ն:
Ինչպես հայտնում են կալինինգրադյան լրատվամիջոցները, ձերբակալվածը Սոչիի բնակիչ է: Նրան տեղափոխել են հերթապահ մաս, կազմվել է վարչական արձանագրություն: