տուն Սպորտ Ֆուտբոլ Ինչու է Իտալիայի առաջնության հեռարձակումը բացառված հայկական հեռուստաալիքներով

Ինչու է Իտալիայի առաջնության հեռարձակումը բացառված հայկական հեռուստաալիքներով

716
0

Նախորդ մրցաշրջանում Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները Հայաստանում ցուցադրում էր 5-րդ ալիքը: Այս մրցաշրջանում հեռարձակումը դադարեցվել է: Նախորդ տարի 5-րդ ալիքը միջնորդի միջոցով էր պայմանավորվել և հեռարձակում էր Ա Սերիայի հանդիպումները: Այս տարի միջնորդը «խաղից» դուրս եկավ և պետք էր միանգամից բանակցել Ա Սերիայի հետ, որպեսզի 5-րդ ալիքը նորից դառնա վերահեռարձակող: Այս մասին հայտնում է vnews.am-ը:

Աղբյուրը գրում է, որ միայն բանակցությունների վերջնական փուլում պարզ դարձավ, որ Հայաստանը չի կարող դառնալ վերահեռարձակող: Անդրկովկասում Իտալիայի առաջնության հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում է թուրքական SARAN ընկերությանը, որը զբաղվում է նմանատիպ հարցերով, ուստի հնարավոր չեղավ բանակցել թուրքական կողմի հետ՝ հասկանալի պատճառներով:

Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրը  5-րդ ալիքի համար բանակցությունները վերսկսելու ևս մեկ առիթ տվեց: Սակայն պատասխանը մնաց նույնը. «Հայկական հեռուստաալիքներով Իտալիայի առաջնության հեռարձակումը բացառված է»,– գրված է պաշտոնական նամակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here