տուն Սպորտ Ինչու է Զիդանը փոխարինել Կուրտուային

Ինչու է Զիդանը փոխարինել Կուրտուային

372
0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից հետո (2-2) կիսվել է իր տպավորություններով և ասել, թե ինչու ընդմիջմանը փոխարինեց Տիբո Կուրտուային։  Այս մասին հայտնում է  armsport.am-ը:

«Մենք երբեք այսքան սարսափելի առաջին կես չէինք անցկացրել։ Մրցակցի առաջին գոլը ինչ-որ չափով ծիծաղելի ստացվեց։ Այնպես չէ, որ մենք վատ մեկնարկեցինք, ուղղակի կորցրինք կենտրոնացվածությունը։ Երկրորդ կեսին տղաները լավ արձագանքեցին իրավիճակին։

Կուրտուան լավ չէր զգում իրեն և չէր կարող շարունակել երկրորդ կեսը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ առաջին կեսից հետո Տիբու Կուրտուային փոխարինեց Ալֆոնս Արեոլան, որը մեկ տպավորիչ սեյվով աչքի ընկավ։

Լրահոս

Loading…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here