Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց, որ հանրային բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը պարտադիր է:
«Սա նշանակում է, որ տնից դուրս գալիս բոլորը պետք է իրենց մոտ ունենան դիմակ: Սա պարտադիր է, բայց չի նշանակում, որ եթե զբոսնում եք բաց տարածում եւ ձեր կողքին որեւէ մեկը չկա, պետք է դիմակ դնել»,- նշեց փոխնախարարը:
Ըստ փոխնախարարի՝ դիմակի առկայության պարտադիր լինելու տրամաբանությունն այն է, որ անհրաժեշտության դեպքում կրեն խանութում, տրասնպորտային միջոցից օգտվելիս եւ այլ սահմանված վայրերում:
Հայկ Մագոյան