ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Այս լուրը AraratNews.am-ի հետ հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը.«Գրիգոր Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով է վայր դրել պատգամավորական մանդատը, քանի որ տևական բուժման նպատակով պետք է մեկնի արտերկիր»,-ասաց Տիգրան
Ուրիխանյանըˋ նկատելով, որ Գրիգոր Գրիգորյանը երկար ժամանակ է ինչ առողջական խնդիրներ է ունեցել:
ԲՀԿ մամուլի խոսնակը հերքեց այն լուրերը, թե Գրիգոր Գրիգորյանը մանդատը վայր է դրել ներկուսակցական խնդիրերի պատճառով.«Պետք է ևս մեկ անգամ կրկնեմ, որ Գրիգոր Գրիգորյանը իր մանդատը վայր է դրել առողջական խնդիրների պատճառով»,-եզրափակեց իր խոսքը Տիգրան Ուրիխանյանը: