տուն Հասարակություն Բժիշկ Բժշկի անկյուն. Ինչու է բերանի շուրջ կնճիռ գոյանում

Բժշկի անկյուն. Ինչու է բերանի շուրջ կնճիռ գոյանում

303
0

10617684_531198940315680_1348811778_n

Կնոջ տարիքը  մատնում են  ձեռքերը, աչքերն ու նաև`  բերանը (շուրթերը): Տարիքի հետ կնճիռներ են գոյանում  դեմքի վրա, խորանում է քիթ-բերանային ծալքն ու չորանում մաշկը, ինչը քողարկելը շատ բարդ, եթե ոչ անլուծելի խնդիր է:

Սովորաբար, ընդունված է ասել, որ աչքերի շուրջ գոյացած կնճիռներն են մատնում կնոջ տարիքը: Սակայն ,  խնամքի կարիք ունի նաև բերանային հատվածը: Բանն այն է, որ մաշկի այդ հատվածում  քիչ են ճարպագեղձերը:

Որքան կինը հասունանում է, այնքան նվազում է նոր բջիջառաջացման  ու բջիջների վերականգնման ունակությունը: Բնությունից շնորհված էներգիան մարում է, իսկ մաշկի առաձգականության համար պատասխանատու նյութերն (կոլագեն ու էլաստին) այնքան են նվազում, որ չեն կարողանում ապահովել մաշկային բջիջների խոնավությունը:Դա, ի վերջո, հանգեցնում է մաշկի  խոնավության կորստի կամ ջրազրկման: Այդ պրոցեսների հետևանքով մաշկի վրա կնճիռներ են գոյանում, որին նպաստում է նաև ակտիվ դիմաշարժը: Բերանի մոտ գտնվող մկանը բավականին ուժեղ է ու եթե երիտասարդ տարիքում  մաշկի վերականգնողական ֆունկցիան  ակտիվ է ու մկանների կծկման , ապա թուլացման դեպքում մաշկն էլ արագ նախկին տեսքն է ընդունում, ապա տարիքի հետ   մաշկի վերականգնվելու   հատկությունը թուլանում է:

Կնճիռները տարբեր են լինում, ուղղահայաց, կամ քիթ-բերանային` ծալքերի տեսքով: Վերջինը շատ ավելի հաճախ է պատահում ու պայմանավորված է մի շարք գործոններով`  դիմաշարժի ակտիվություն, դեմքի կառուցվածքի առանձնահատկություն ու սխալ կծվածք:  Կնճիռների այս տեսակի առաջացումը կանխելն անհնար է, քանի որ դիմաշարժ չունենալը հավասարազոր է չապրելուն.պատկերացնում եք մարդ, որը չի ծիծաղում, չի տխրում, չի զարմանում ու զայրանում: Անհնար է:

40-ին մոտ շուրթերի շուրջ կնճիռներ են գոյանում. հատկապես  արտահայտված են լինում վերին շուրթինը:Կնճիռներ են առաջանում նաև կզակին: Իսկ ծխողների մոտ դրանք առավել արտահայտված են լինում, քանի որ ծխելու պրոցեսի ժամանակ մկանների որոշակի խումբ է  զբաղված լինում, ակտիվորեն կծկվում ու թուլանում: Դրանք տարիքի հետ ավելի ու ավելի են թուլանում, իսկ կնճիռները` խորանում:

Իսկ 50-ից հետո մաշկի ծերացման պրոցեսն արագանում է :

Բոլոր թվարկված տարբերակներն ամենևին էլ դատավճիռ չեն, այլ բերանի ու աչքերի և ընդհանրապես մաշկի խնամի մասին մտածելու հիշեցում: Եվ այս դեպքում, մասնագետի դիմելով, կարելի է էականորեն  բարելավել մաշկի վիճակն ու  երիտասարդ տեսքը պահպանել բավականին երկար ժամանակ: