Բաբկեն Թունյանն այսօրվա ԱԺ նիստին իր ելույթում հակադարձեց ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին:
Փող բաժանելու արդյունավետության մասին Թունյանն ասաց, որ մենք կիրառում ենք մի շարք գործիքներ:
Իսկ տնտեսագիտության մասին հնչած հայտարարությունների մասով Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց.
«Ինչո՞ւ եք արհամարհանքով վերաբերվում տնտեսագիտություն մասնագիտությանը: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ դուք ամեն ինչ գիտեք: Բազաների մասին՝ այո, մենք խնդիրներ ունենք: Օրինակ՝ տիկին Թանդիլյանը որոշ ժամանակ եղել է սոցապնախարար և պարզ պետք է լիներ, որ բազային խնդիրները լուծելու համար ժամանակ է պետք»,-ընդգծեց Թունյանը:
Հայկ Մագոյան