Ազգային ժողովում այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե ինչու են ՀՀ քաղաքացիները ստենտավորվում Վրաստանում:
Նախարարը հիմնավորեց՝ ստենտավորման գինը ինչու է այդպես: «Սկսած բժշկի, անեսթեզիոլոգի, աշխատակազմի աշխատավարձի հաշվարկից, ծախսանյութերի հաշվարկից: Գումարած սարքավորումների ամորտիզացիան եւ բուժհաստատության շահույթը: Դրանք հիմա նվազագույն թվի վրա են»,- մանրամասնեց կառավարության անդամը:
Ինչ վերաբերում է ստենտավորման վճարովի ծառայություններին, նախարարի խոսքով՝ մրցակցային կանոններն են: «Չկան մենաշնորհներ թե կոնտրաստ նյութերի ներկրման մասով, թե կատետորների բալոնների եւ ստենտների մասով: Հետևաբար, եթե մրցակցելով՝ այսօրվա գնից նվազագույն չեն կարողանում ապահովել, նշանակում է՝ դա նվազագույն ցածր գինն է»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀ շատ քաղաքացիներ ստենտավորվում են Վրաստանում, Արսեն Թորոսյանի խոսքով՝ դա իրական չէ: «Տարեկան 100-200 պացիենտ է ստենտավորվում Վրաստանում»,- մանրամասնեց պատգամավորը:
Թորոսյանը հիշեցրեց՝ ստենտավորման գների մեջ ներառված է նաև հիվանդի 6 ամիս խնամքը: