ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ վերջին շրջանում հաճախ են տեղի ունենում հրդեհներ: «100 դեպք է եղել: Դժվար է մի տեղից մյուս տեղը գնալ՝ հրդեհը հանգցնել: Տարածքային կառավարման մարմինները պետք է լուրջ զբաղվեն: Գյուղացիները այրում են այգու չոր տերեւները, ու այդ պատճառով էլ հրդեհ է եղել»,- մանրամասնեց նախարարը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին փոխվարչապետը հանձնարարեց քննարկել: